Ճանապարհն ավելին է, քան քարտեզը, իսկ ճամփորդությունը՝ ավելին, քան ուղղությունը․ այն տարբեր միջավայրեր բացահայտելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և սեփական հնարավորությունները փորձարկելու միջոց է։ Անահիտ Բաբկենյանը ճամփորդել սկսել է դեռ 18 տարեկանից։ Ասում է՝ յուրաքանչյուր նոր վայր ու ծանոթություն կյանքը դարձնում են ավելի գունեղ և հարուստ։

Մի քանի տարի անց սիրելի զբաղմունքն Անահիտի համար դարձավ մասնագիտություն և ոլորտում ավելի հմտանալու համար ուսումն այժմ շարունակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի տուրիզմի բաժնում։ Անահիտը պատմում է, թե ինչպես ճամփորդից դարձավ տուր մենեջեր, հետո ստեղծեց սեփական տուրիստական ընկերությունը և ինչ է զգում, երբ արդեն պատասխանատու է ոչ միայն իր այլև, ամբողջ խմբի ճանապարհի, տրամադրության ու հիշողությունների համար։



