Այս տարի առաջին անգամ երեք օր, երեք գիշեր ձեւաչափով հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ 40 000 այցելու շուրջ 20 երկրից, ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։
մեկ րոպեից էլ քիչ



