IT շաբաթ

IT շաբաթ․ Համաշխարհային աստղերը` աստղային փառատոնում

Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 6–րդ փառատոնը, որը սեպտեմբերի 5– 10–ն իր շուրջ կհամախմբի աշխարհահռչակ գիտնակաների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, գիտությամբ, նորագության տեխնոլոգիաներով հետաքրքվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների։ Բացի յուրահատուկ դասախոսություններից, կլոր սեղան-քննարկումներից սպասվում են նաև համերգներ։Հայաստան են ժամանել System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ,անգլիացի երաժիշտ, կոմպոզիտոր Ռիք Վեյքմանը,անգլիացի երաժիշտ, ջազ, թմբկահար Սայմն Ֆիլիպսը և այլք։ STARMUS–ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն առանձնացրեց լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի համերգը, քանի որ բոլոր STARMUS փառատոններին նա հանդես է եկել մեկ, երկու երգով, բայց Հայաստանում նա կունենա 5 և ավելի կատարում: STARMUS–ը ներգրավվել այն արվեստագետներին, որոնք ցանկանում են համագործակցել ու կարող են աջակցել գիտությանը, որ այն հասանելի լինի հասակաության մեծ շրջանկաներին։ 

Փառատոնը լավ հնարավորություն է նաև բարձրացնելու Հայաստանի գրավչությունը զբոսաշրջիկների համար և համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորելու որպես գիտության երկիր։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button