Լոռու մարզի Լեռնապատ գյուղում սեպտեմբերին տեղի կունենա Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը, որին կարող են մասնակցել դպրոցականներ, սիրողական խմբեր, սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ․ կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Մրցույթի մասնակցության հայտերը ընդունվում են մայիսի 6-ից 26-ը։ Ամերիկյան համալսարանի փորձագիտական խումբը կուսումնասիրի մրցույթի մասնակից թիմերի աշխատանքների արդյունավետությունը։ Մասնակիցների կարիքները հաշվի առնելով կորոշվի բյուջեն: Լավագույն թիմերին կտրամադրվեն անհրաժեշտ սարքավորումներ՝ դրոններ պատրաստելու համար:
մեկ րոպեից էլ քիչ



