IT շաբաթ

IT շաբաթ․ «Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում»

«Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում» ծրագրի ընթացքում ավելի քան 500 մասնակից՝ ուսանողներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ, մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տարբեր համայնքների բնակիչներ, ծանոթացել են թյուր եւ կեղծ տեղեկատվության տեսակներին, ապատեղեկատվության, ժամանակակից տեղեկատվական հոսքերում անվտանգ վարքագծային կանոնների դրսևորմանը։ Այս ծրագիրն իրականցվել է Գերմանիայի ԱԳ նախարարության օժանդակությամբ՝ Քաղաքականության հետազոտական կենտրոնի եւ գերմանական «Ճգնաժամային մոդելավորում՝ հանուն խաղաղության» կազմակերպության հետ համատեղ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button