IT շաբաթ

IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա»

Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհերում կդասախոսեն։ Նախատեսվում է Գյումրին ու Լոռին ևս ներգրավվել։  
STARMUS –ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի խոսքով՝ փառատոնի նպատակը մեկն է՝ ոգեշնչել երիտասարդներին ու ցույց տալ, որ առանց գիտության, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության գոյությունն իմաստ չի ունենա։ Պետք է վերացնել գիտության ու հասարկության միջև եղած անջրպետը։

Միջոցառումներին մասնակցելու են 50–ից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ։ STARMUS–ը ներգրավվել այն արվեստագետներին, որոնք ցանկանում են   գիտնականների հետ համագործակցել ու նման ավեստագետների  թիվը շատ է։  Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ  Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, որոնք Հայաստան են այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button