Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի գործունեությունը: Նա նշել է, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես Ռազմարդյունաբերության կոմիտեին տրամադրվել է 4 նոր գործառույթ։
2024 թվականին ընդունվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նոր օրենք, որի համաձայն՝ աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար:

Նախարարությունը USAID-ի հետ համագործակցությամբ սկսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներ։ «Ձեւավորվել է կոնսորցիում տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, ինչը նշանակում է, որ 2025-ի հունիս-հուլիս ամիսներին, այն կներկայացնենք հանրությանը, մասնագիտական կազմակերպություններին եւ ասոցիացիաներին»,–նշել է նախարարը



