Հայաստանում գործող 624 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին 2024 թվականին կավելանան ևս 150–ը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UIET) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանի խոսքով՝ «Արմաթ»-ը պետության և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, քանի որ տասը տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, որից 3,7 մլրդ-ը՝ պետության, իսկ 2,3 մլրդ-ը՝ մասնավոր ընկերությունների և ԱՏՁՄ անդամ ընկերությունների կողմից։
մեկ րոպեից էլ քիչ



