IT շաբաթ

IT շաբաթ․ Safe YOU հավելվածը պաշտպանում է կանանց բռնությունից

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Safe YOU հայկական հավելվածը, որի նպատակն է կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը։ Հավելվածը ներբեռնելով հեռախոսի մեջ պետք է գրանցվել և վտանգի դեպքում սեղմել HELP կոճակը։ Այն ունի նաև ավտոմատ ձայնագրման համակարգ և քննարկումների հարթակ։ Վերջերս Forbes պարբերականն անդրադարձել էր Safe YOU հավելվածին՝ ներկայացնելով վրացի կնոջ պատմությունը:
Իմ ռադիոյի ստուդիայում զրուցել ենք ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, իրավագետ, Safe YOU–ի համահեղինակ Մարիամ Թորոսյանի հետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button