ՌադիոԹատրON

ԹատրON | «Կապուտաչյա հայրենիք». «Ուրիշ» ուսանողական թատրոն

Մի անգամ դասախոսներիցս մեկն ասաց՝ եթե ուզում եք հասկանալ ինչպիսին է լինելու ապագայի թատրոնը, գնացեք ու դիտեք ուսանողների կուրսային կամ դիպլոմային աշխատանքները։ Երևի սա է պատճառը, որ վերջերս ավելի հաճախ եմ գնում դիտելու ուսանողական թատրոններում բեմադրված ներկայացումները: Օրեր առաջ Երևանի տարածաշրջանային N1 քոլեջի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ Ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանի «Կապուտաչյա հայրենիք» ներկայացման պրեմիերան։ Իհարկե, ներկայացման գնալիս հաշվի էի առնում, որ պրոֆեսիոնալ թատրոն չէ և բեմում արհեստավարժ դերասաններ չեմ տեսնելու, բայց այն, ինչ դիտեցի ուսանողական բեմում, հաճելիորեն զարմացրեց ինձ։

«Կապուտաչյա հայրենիք» ներկայացում

Ուսանողներն իրենց թատրոնն անվանում են «Ուրիշ» թատրոն։ Իսկ թե ինչու են այդպես անվանում շատ պարզ է՝ այն ուրիշ է, որովհետև այստեղ ստեղծագործում են պատանիներ, ովքեր սխալվում ու սովորում են իրենց սխալներից։

«Կապուտաչյա հայրենիք» ներկայացում

Տարին Չարենցյան է։ Այս տարի լրանում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի 126-ամյակը։ Մասնագետներն ասում են՝ եթե ուզում ենք անցնել ազգային ինքնաճանաչողության դժվարին ու բարդ ճանապարհով, պետք է ընթերցել Չարենց, եթե ուզում ենք, որ մեր սերունդները զգան հայոց բառի, հայոց լեզվի ուժը, հմայքն ու հարստությունը, ապա առանց Չարենցի դա անել հնարավոր չէ։ Մայիսի 3-ին «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանի «Կապուտաչյա հայրենիք» ներկայացման պրեմիերան։

«Կապուտաչյա հայրենիք» ներկայացում

Դե ինչ, այսօր կխոսեմ ուսանողական թատրոնի և «Կապուտաչյա հայրենիք» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու են ուսանողներն իրենց թատրոնն անվանում «Ուրիշ» թատրոն, ինչու ռեժիսորը որոշեց անդրադառնալ Չարենցին, որ կուրսի ուսանողներն էին բեմում, հետագայում որտեղ կարող եք դիտել ներկայացումը և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button