ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Պատերազմի ցեցը»․ «Շունչ» նորաստեղծ թատրոն 

Մարզերում թատերական կյանքն ակտիվացնելու, մշակութային կենտրոններին նոր շունչ հաղորդելու համար շատ բան հարկավոր չէ, միայն ստեղծագործող մարդիկ, ովքեր պատրաստ են այցելել մարզեր։ «Շունչ» նորաստեղծ թատրոնի ստեղծագործական կազմը հենց այս նպատակն  ունի։ Դերասան Սեյրան Մովսիսյանն ասում է՝ այս օրերին թատրոն բացելու գաղափարը գուցե խենթ է թվում, բայց իրենց նպատակը հստակ է՝ թատրոնը մարզերում էլ պետք է զարգանա։ Լինելով մարզից՝ գիտի՝ որքան դժվար է մարզից Երևան հասնելը, այն էլ ներկայացում դիտելու համար։

«Պատերազմի ցեցը» 

Թատրոնն արդեն ութ ամիս է ստեղծագործում է։ Այս ընթացքում հասցրել են երկու առաջնախաղ ունենալ, պատրաստվում են ևս երկուսին։ Օրեր առաջ նորաստեղծ թատրոնում  տեղի ունեցավ «Պատերազմի ցեցը» ներկայացման առաջնախաղը։

«Պատերազմի ցեցը» 

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Շունչ» թատրոնի և «Պատերազմի ցեցը» ներկայացման մասին, կպատմեմ` ովքեր են ստեղծագործում թատրոնում, ով է ներկայացման ռեժիսորը, դժվար է արդյոք այս օրերին պատերազմի մասին խոսել բեմից և ոչ միայն։

«Պատերազմի ցեցը» 
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button