ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Դատավարություն իտալական ձևով» Մաչանենց թատրոն

Էջմիածնի Բալենիների փողոցում է գտնվում «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։ Հիմնադիրը «Հայ միասնության խաչ» կազմակերպության նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է։ Հարցազրույցներից մեկում պատմել է՝ անվանումը ծագել է բարբառային «մաչ-պաչ» արմատից՝ նշանակում է համբույր: Գրիգորի պապը շատ պաչող մարդ էր, բոլորին գրկում ու համբուրում էր, դրա համար հյուրատունը բացելիս որոշեց նրա անունով կոչել, ներսում էլ խնամքով պահել նրա հին իրերն ու այցելուներին պատմել նրա մասին։  Մարզի միակ թատրոնը՝ Մաչանենցը, գտնվում է հենց հյուրատան դիմացի փողոցում․ ի դեպ, թատրոնի շենքը համարվում է պատմական հուշարձան և կառուցվել է 1914 թվականին։ 

Մաչանենց թատրոն

Տարիների ընթացքում բեմադրվել են կատակերգություններ, դրամաներ, տիկնիկային և ինտերակտիվ ներկայացումներ՝ «Չապրված կյանք», «3-րդ աչք»,, «Աստծո դուռը», «Մոխրոտը», «Տերն ու ծառան» և այլն։ 

Օրեր առաջ տեղի ունեցավ «Դատավարություն իտալական ձևով» ներկայացման առաջնախաղը, բեմադրող-ռեժիսորը Գրիգոր Ընծա Բաբախանյանն է։ Պիեսի հիմքում երկու սիրահարների պատմությունն է։ Նրանք սիրահարվում են, սկսում գաղտնի հանդիպել, բայց միևնույն ժամանակ վախենում են խոսել իրենց զգացմունքների մասին։ Արդյունքում՝ որոշում են միմյանց դատի տալ՝ պարզելու համար՝ ով ում է սեռական  բռնության ենթարկել։

Մաչանենց թատրոն

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Մաչանենց թատրոնի և «Դատավարություն իտալական ձևով» նոր ներկայացման մասին, կպտամեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս կատակերգությունը բեմադրել, ովքեր են դերակատարները, ինչ էքսպերիմենտներ են արել և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button