Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը. Հովհաննես Մինասյան

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում է ծնվել Հովհաննես Մինասյանը։ Հայրն ու մայրը համայնքի դպրոցում հայոց լեզու և գրականություն են դասավանդել։ Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը մեկնեց է Սիբիր։ Պատմում է, որ դեռ մանկուց հայրենիքի մասին ամեն բան հետաքրքրել է, տարբեր աղբյուրներից նյութեր է ընթերցել, սոցիալական ցանցերում Հայաստանի մասին խմբեր վարել։ Ասում է՝ սփյուռքում Հայաստան վերադառնալու խոսակցություններ հաճախ են լինում, բոլորը մտածում են, որ մի օր հետ կգան, բայց երբ, ոչ ոք չգիտի։ Նա հստակ որոշել էր՝ պետք չէ սպասել և 2022թվականի հուլիսին արդեն Հայաստանում էր։

Լուսանկարը՝ Հովհաննեսի ֆեյսբուքյան էջից

«Դեպի Հայք» ծրագրով արդեն մի քանի ամիս է, ինչ կամավորական աշխատանք է կատարում «էկո Գյումրի» և «Ռեստարտ Գյումրի» կազմակերպություններում։ «Էկո Գյումրի» նախաձեռնությունը ստեղծել են այնտեղ ապրող ռուսները, ինքը սկզբում որպես կամավոր միացավ  հետո այնքան տարվեց նախաձեռնությամբ, որ իրեն վստահեիցին այն ղեկավարելու գործը։ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդների հետ է աշխատում, տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնում, վերջերս Արցախի երեխաների խախտված իրավունքների մասին անգլերեն հոդված են պատարստել և տարածել տարբեր հարթակներում։
Հովհաննեսին դուր է գալիս  Գյուրիում ապրելն ու մտադիր չէ Երևան տեղափոխվել։ Ասում է՝ քաղաքը փոքր է, հնարավորությունները՝ մեծ։ Բացի այս նախաձեռնություններում ներգրավելը Հովհաննեսն անգլերենի օնլայն դասեր է տալիս։ Հիմնական ուսանողները դրսից են։ Ասում է՝ միշտ մտածել է Հայասատան վերդառանալու մասին և  իր կյանքն այնպես է դասավորել, որ ոչինչ չխանգարի այդ որոշմանը։
Ծրագրի ավարտից հետո Հովհաննեսը մտադիր է մնալ Հայաստանում։ Մի քանի ամսից եղբայրն էլ կմիանա։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր հայ պետք է ապրի ու արարի հայրենիքում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button