Բիթրեյթ

Լոգարանային սոլո կարաոկեներ | Բիթրեյթ

Ասում եմ՝ ցնցուղի տակ չեն երգում, այլ ելույթ են ունենում, դե․․․ մինչ այն պահը, երբ փրփուրը պատահաբար կուլ ես տալիս։ Սակայն դա չպետք է խանգարի մեր գախտնի տաղանդը լոգարանում ցուցադրելուն, այնպես չէ՞։

Բիթրեյթի այս էպիզոդում քեզ առաջարկելու եմ այնպիսի երգեր, որոնք ցնցուղի տակ անցկաղվող քո կարաոկեներն ուղղակի ՑՆՑՈՂ կդարձնեն։ Սկսեցի՜նք։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button