Բիթրեյթ

Դիսնեյյան հեքիաթային փլեյլիսթ | Բիթրեյթ

Թեև անիմացիոն ֆիլմերն ու հեքիաթները հիմնականում ստեղծվում են մանուկների համար, դրանք յուրահատուկ տեղ ունեն նաև մեծահասակների սրտում։ Գուցե պատճառն այն է, որ որանցից շատերն օգնել են կերտել այսօրվա մեծահասակներին, կամ էլ ուղղակի որովհետև մարդիկ սրտի խորքում երբեք չեն դադարում հավատալ հրաշքների։ 

Կան այնպիսի մուլտֆիլմեր, որոնք մոռանալը գրեթե անհնար է ու դրանց մեծ մասը ստեղծվել է Դիսնեյ հանրահայտ ընկերության կողմից։ Այդ մուլտերն առանձնահատուկ են դարձնում նաև դրանցում ընդգրկված երգերը, որոնք էլ մեզ այսօր կտեղափոխեն մի կախարդական աշխարհ։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button