Բիթրեյթ

Պարելով աստղերի տակ | Բիթրեյթ

Երկնագույն եթերային հագուստներ, որոնք փերիների թևեր են հիշեցնում, ոտաբոբիկ ու լայն ժպիտով․․․ Այս էպիզոդի երգերի ու աստղային երկնքի ներքո անհնար է չպարել։ DPR Իենից մինչև Coldplay ու Հարի Սթայլզ․ արի՛ միասին վայելենք այս փլեյլիսթում ընդգրկված յուրահատուկ երգերն ու դրանց պատմությունները։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button