Բիթրեյթ

Քո առաջ շարժվելու մոտիվացիան | Բիթրեյթ

Բոլորս էլ մեր կյանքի ինչ-որ շրջանում մոտիվացվելու ու համառ ուժերով առաջ հրվելու կարիք ենք ունենում: Հաճախ այդ ուժը ստանում ենք մեզ համար թանկ մարդկանցից, մեր երազանքների կարևորությունն ինքներս գիտակցելուց և կամ էլ երաժշտությունից:

Բիթրեյթի այսօրվա էպիզոդում կգտնես այնպիսի մոտիվացիոն երգեր, որոնք լսելուց հետո կհավաքես բոլոր ուժերդ ու կշարունակես երազանքներիդ հետևից վազել: Սկսեցի՜նք:

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button