Բիթրեյթ

Սվիտերային եղանակի երաժշտություն | Բիթրեյթ

Այս ցուրտ օրերին բոլորիս անհրաժեշտ է մի տաք շարֆ կամ էլ անուշաբույր սուրճ այտերը կարմիր պահելու համար։

Բայց ինչն ամենակարևորն է, բոլորս էլ կարիք ունենք սվիտերային եղանակին հարմար երաժշտության, որի միջոցով տաք կմնան ոչ միայն մեր այտերն ու ձեռքերը, այլ նաև՝ հոգին։ Հենց այսպիսի երգեր ենք պատրաստվում լսել մի քանի վայրկյանից։

Սկսե՜նք։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button