Բիթրեյթ

Լուսաբացը դիմավորելու երգացանկ | Բիթրեյթ

Չքնաղ է ապրել մի աշխարհում, որտեղ կան լուսաբացներ ու մայրամուտներ։ Ավելին՝ դրանք անվճար են, ուստի բռնիր պահն ու ամբողջովին վայելիր դրանք։ 

Բիթրեյթի այս էպիզոդն էլ քեզ կօգնի լուսաբացները վայելելու ամենահարմար երգերը գտնել ու այդ պահն ավելի էմոցիոնալ ու լուսավոր դարձնել։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button