Բիթրեյթ

Լսիր այս փլեյլիսթը, երբ կարոտես մեկին | Բիթրեյթ

Այսօր 2022թ․-ի ամռան վերջին հինգշաբթին է։ Վստահ եմ՝ աշնան սկսելուն պես շատերն են կարոտով հետ նայելու վերջին երեք շոգ ամիսների ընթացքում իրենց կուտակած հիշողություններին։

Այդ ֆլեշբեքերն առաջարկում եմ անել այսօրվա էպիզոդում ընդգրկված երգերը լսելով. այս փլեյլիսթը կարող եք լսել, երբ կարոտեք ինչ-որ մեկին, ինքներդ ձեզ անցյալ ժամանակում կամ պարզապես ինչ-որ պահեր։

Էպիզոդում ընդգրկված երգերը՝

Sara Bareilles — Breathe Again 

Blackbear — Smile Again

Tove Lo — Habits 

SYML — Where’s My Love 

Sasha Alex Sloan — Dancing With Your Ghost 

Sam Smith — Too Good at Goodbyes 

Julia Michaels, Niall Horan — What a Time 

Zico, Dvwn — Being Left 

Miley Cyrus — Angels Like You 

Jaymes Young — Happiest Year 

Trevor Daniel — Past Life

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button