Բիթրեյթ

Ընկերությունից սիրահարվածություն | Բիթրեյթ

Հակառակ սեռերի ընկերության մասին քննարկումներն անհամար են։ Շատերը հավատում են այդ ընկերությանը, ոմանք էլ կարծում են, որ պլատոնական հարաբերությունները տարբեր սեռերի միջև անհնար են, ու ինչ-որ մի պահի մեկը միշտ սիրահարվում է մյուսին։

Կարծում եմ՝ այս հարցի լիարժեք պատասխանը դժվար է գտնել, քանի որ ամեն ինչ կախված է իրավիճակից, մարդուց ու պատմությունից, սակայն Բիթրեյթի այսօրվա էպիզոդը լի է այնպիսի երգերով, որոնք նկարագրում են ընկերությունից դեպի սիրահարվածություն նուրբ անցումը։

Երբեմն այդ անցումը չափից դուրս գեղեցիկ է, երբեմն էլ՝ չափից դուրս ցավոտ ու ռիսկային։

Էպիզոդում ընդգրկված երգերը՝

There’s No Way — Lauv, Julia Michaels 

Dependant — Keenan Te 

That Way — Tate McRae 

Stereo Hearts — Gym Class Heroes, Adam Levine 

Just Friends  — Jordy 

Paper Hearts — Tori Kelly 

Shirtsleeves — Ed Sheeran 

Make You Mine — Public 

All I Think About is You — Ensel Elgort 

Secret Love Songs — Little Mix, Jason Derulo 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button