Բիթրեյթ

Ուշ գիշերային զրույցներ՝ կիսաքուն, գինիով ու հանդարտ երաժշտությամբ | Բիթրեյթ

Չգիտեմ՝ կա՞ն ավելի անկեղծ զրույցներ, քան նրանք, որ տեղի են ունենում գիշերվա երեքին։ Սա ամենակախարդական ժամն է, երբ արդեն հոգնել ենք ողջ օրն այլ մարդ ձևանալուց ու ուղղակի ուզում ենք լինել այն, ինչ կանք, ու մեր իսկական եսը և մտքերը ցույց տալ մեզ համար կարևոր մարդկանց։ 

Հենց այս ժամին են տեղի ունենում մարդու համար ամենակարևոր ու բաց զրույցները, երբ կիսաքուն ենք, մի քիչ գինովցած, իսկ հեռվում էլ ցածրաձայն հնչում են օրորվել ստիպող այս երգերը։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button