Բիթրեյթ

Անձրևոտ մի գիշեր այս երգերը հնչում են մեքենայում | Բիթրեյթ

Չկա ավելի հանգստացնող ձայն, քան անձրևի կաթիլների ձայնը, որ լսում ենք, երբ  ապակու հետ են գրկախառնվում։ Բոլոր էմոցիաներն ավելի են սրանում, երբ այդ պահին գտնվում ես մեքենայում՝ սիրելի մարդու հետ ու անձրևի ձայնին զուգահեռ վայելում ամենամեղմ նոտաներով քո սիրելի երգերը։ 

Եթե հասցրիր պատկերացնել այս ամենն, ուրեմն ես էլ կշտապեմ քեզ հետ կիսվել այդ տրամադրությանն ու իրավիճակին խենթացնող աստիճան հարմար Բիթրեյթի այս  էպիզոդի երգերով։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button