IT շաբաթ

IT շաբաթ․ «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները»

62 երկրից կազմված արհեստական բանականության ինդեքսում Հայաստանն այժմ 57-րդն է, իսկ 2020-2021 թին դեռևս չկար: Այս մասին «Հայաստանի գիտության և նորարարական  էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը նշեց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և հավելեց, որ հիմնադրամի նպատակն 5 տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկել  Rising star խմբում, իսկ դրա համար պետք է շատ աշխատել։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյան

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնարդրամը մի շարք ուսումնասիրություններ է իրականացնում, փորձում է հասկանալ, թե աշխարհը նորարարակն ինչ ուղղությամբ է շարժվում, որտեղ ինչ նոր հնարավորություններ են բացվում: FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ այս ամենն արվում է, որ հասկանան, թե ինչ լուծումներ կարելի է ստանալ:

FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյան

Հիմնադրամը կրթական շատ ծրագրեր է իրականացրել և իրականացնում, քանի որ ոլորտում իսկապես կա լավ մասնագետների պակաս: Արեմն Օրուջյանն առաջնային է համարում  որակյալ մասնագետների ներգրավումը, իսկ դրա համար պետք է կրթական բարձր մակարդակ, քանի որ առանց գիտության զարգացման առաջ գնալ հնարավոր չէ։  

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button