IT շաբաթ

IT շաբաթ․ Pegasus լրտեսական ծրագրով Հայաստանում գաղտնալսումներ են իրականացվում

Վերջերս տարածվեց տեղեկություն, որ հայ լրագրողները, իրավապաշտպանները, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաները, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է Amnesty International-ի հրապարակած զեկույցում։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus–ի դեպքում, անձը չի կարող հասկանալ, որ իր հեռախոսը վարակվում է, այսինքն՝ վարակվելն անխուսափելի է։
NSO Group-ի Pegasus ընկերությունը հավաստիացնում է, որ համագործակցում է միայն կառավարությունների հետ և արտադրանքը չի վաճառում մասնավոր անձանց կամ ընկերություններին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button