IT շաբաթ

IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button