IT շաբաթ

IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։
Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն իրականացել է Լոռու և Արմավիրի մարզերում։

Buggy տեսակի ավտոմեքենա
Լուսանկարը ՝GITC ֆեյսբուքյան էջից

«Խորը ինժեներական կրթական ծրագրի» իրականացման գաղափարն առաջացել է Արցախյա 44–օրյա պատերազմից հետո,– ասում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը և հավելում, որ ցանկանում էին ստեղծել մի ծրագիր, որով երիտասարդները կկարողանային զարգացնել հմտությունները, տեխնոլոգիական, մեխանիկական, ինժեներական ոլորտներում նոր գիտելիքներ ձեռք կբերեին։

Եռանկյունաձև տեխնոլոգիական հյուրատուն
Լուսանկարը ՝GITC ֆեյսբուքյան էջից

«Վառեմ, մարեմ» է կոչվում երիտասարդների խելացի կառավարման մյուս համակարգը, որը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետում կառավարել տան, գրասենյակի լույսերը, ջրել բույսերը և այլն։

Առաջիկայում ծրագիրն կընդլայնվի և ավելի շատ երիտասարդներ կներգրավեն։ Արմավիրում կառուցվում է արհեստների, արվեստների ու տեխնոլոգիաների քոլեջը։ Շաբաթ և կիրակի օրերին հատուկ ավտոբուսների միջոցով մարզերի աշակերտները հնարավորություն կունենան գալ ու քոլեջում մասնակցել դասընթացների։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button