IT շաբաթ

IT շաբաթ․ Երևանի և մարզերի 16 դպրոցում ներդրվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը

Սեպտեմբերի 1–ից Հայաստանում տրվեց «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը,որի նպատակն է ստեղծել մրցունակ սերունդ  արհեստական բանականության ոլորտում: Նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, սեպտեմբերից փորձարարական ձևաչափով ներդրվել է Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում։ 2023-2024 ուսումնական տարում ծրագիրը կներգրավի ավագ դպրոցների 250 աշակերտ։  Օրերս տեղի ունեցավ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը,որին ներկա էին «ԱԲ երունդ» ծրագրում ընդգրկված և ծրագիրը 2023 թվականի սեպտեմբերից փորձարկող դպրոցների տնօրենները, ուսուցիչները և այլք:

Լուսանկարը՝ FAST –ի ֆեյսբուքյան էջից
Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button