IT շաբաթ

IT շաբաթ․ Sevan startup Summit-ը կանցկացվի Հայաստանում

«Սևան ստարտափ սամմիթ 2025» այս տարի կանցկացվի Հայաստանում։ Հուլիսի 20-26-ը տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչները Սեվանի ափին կքննարկեն նորարարության զարգացումները, կհյուրընկալվեն ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում ներդրում ունեցած բազմաթիվ ներկայացուցիցչներ։  «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Սևան ստարտափ սամմիթ»-ը իր դիրքերն է հաստատել նաև մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Այս տարի Սամմիթը 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալող պլատֆորմ կլինի: Ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Սամմիթը կունենա մոտ 15.000 այցելու, իսկ շուրջ 2000 մարդ կմնա վրանային ավանում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button