IT շաբաթ

IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է

Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա  խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերն իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է:

Լուսանկարը՝ ԱՏՁՄ ֆեյսբուքյան էջից

ԱՏՁՄ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն այժմ խորհդական պաշտոնում է։ Ամփոփելով նախորդ տարվա ծրագրերը նշեց, որ 38 նոր կազմակերպություն է դարձել ԱՏՁՄ լիիրավ անդամ՝ միության կազմում  ընդգրկված կազմակերպությունների թիվը հասցնելով 121-ի։ 2021 թվականին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Հայաստանում,Արցախում, Ջավախքում։

Լուսանկարը՝ ԱՏՁՄ ֆեյսբուքյան էջից

Տարվա ընթացքում ԱՏՁՄ –ն իրականացրել է բազմաթիվ մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները։ 2021թ․ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է 1 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։ Այս տարի առաջին ամիսներին նախատեսվում է բացել ևս 9 ԱԹՍ կրթական աշխատանոց։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button