IT շաբաթ

IT շաբաթ․ Նոյեմբերյանցի տղաները IT ընկերություն են ցանկանում հիմնել

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող մանկության երեք ընկերներ որոշել են ստեղծել տեխնոինժեներական լաբորատորիա ստեղծել: Արգամ Ամիրաղյան, Հրանտ Ղազինյան և Հայկ Բուդաղյան 10 տարեկանից հաճախում են Արամթ ինժեներական լաբորատորիա։ Տղաները հետաքրքրված են ծրագրավորմամբ, ռոբոտաշինությամբ, 3D մոդելավորմամբ, ինժեներությամբ: Որոշել են հենց այս ոլորտներում հմտանալ ու կառուցել իրենց ապագան։ Երկու տարի իրենց գաղափարները համադրելով, գիտելիքներով զինվելով որոշեցին ակտիվ քայլեր ձեռնարկել «Պրոտոլաբ» լաբորատորիան հիմնելու համար։ Նրանք վստահ են, որ ընկերության բացումը կնպաստի համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և երիտասարդները գումար վաստակելու համար չեն հեռանա Նոյեմբերյանից։ Նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիա ստեղծելու համար դրամահավաք են նախաձեռնել, որի արդյունքում արդեն հավաքվել է 9000 դոլար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button