IT շաբաթ

IT շաբաթ․ G․A․I․ վերծանում է գրաբարյան ձեռագրերը

Գրաբարյան ձեռագրերն արհեստական բանականությամբ վերծանող ծրագիր է ստեղծել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: G․A․I ծրագիրը 4 տարբեր մրցույթներում արժանացել է մրցանակի։ Հիմնական դժվարությունը, որին բախվել է պատանի ծրագրավորողը G․A․I․ ստեղծման ընթացքում՝ ձեռագրերում անընթեռնելի կամ վնասված տառատեսակներն են։ Պատահական չէ, որ ծրագիրն անվանել է վերծանիչ, եթե մարդու աչքը չկարողանա տարբերել տառերը վնասված լինելու պատճառով, ապա արհեստական բանականությունն այն կհամեմատի իր տվյալների բազայում առկա տառերի հետ և կգտնի ճիշտ տարբերակը։ Ծրագիրը կատարելագործելուց հետո այն կնվիրի Մատենադարանին։ Իսկ մոտ ապագայում G․A․I․ ոչ միայն համակարգչի, այլև հեռախոսների համար հասանելի կդառնա։ Այժմ Գոռ և՛ սովորում և՛ աշխատում է որպես ծրագրավորող։ Ցանկանում է օրինակ դառնալ իր հասակակիցների համար, որպեսզի նրանք էլ ընտրեն 21–ի դարի ամենապահանջված մասնագիտությունը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button