ՖիլմON

ՖիլմON | The Banshees of Inisherin․ Ի՞նչը կարող է ստիպել մարդուն կտրել ձեռքի մատը․ օրինակ՝ ընկերոջ հետ շփումը

The Banshees of Inisherin2022. Drama/Comedy ‧ 1h 54m

Քեզ հետ պատահել է՞, որ մի օր արթնանաս ու ամբողջ էությամբ զգաս, որ մարդը, ում հետ երկար ժամանակ շփվել ես, ինչից ասես զրուցել, գնացել, օրինակ, հարբելու, համեղ բաներ ուտելու, ում հետ ատել ես ամենքին, հետո սիրել բոլորին, տառապել, երջանկացել ու էլի հոգի ջերմացնող ինչ-որ բաներ արել, էլ չես ուզում որևէ կապ ունենալ։

Այո, հենց այդպես։ Դու չես ուզում շփվել մի մարդու հետ ում հետ այդքան ճանապարհ ես անցել։

_________________________________________________________________________________________Ես Մարիամ Ղարդյանն եմ ու մինչ մեր այս պահի զրույցը կարծում էի, որ այդպես կարող է պատահել, երբ, օրինակ՝ սիրելին դավաճանի, երբ կողակիցն այնպիսի քայլ անի, որ այլևս համատեղ որևէ բան պատկերացնելը մղձավանջ կդառնա, բայց, օրինակ, բրիտանացի/իռլանդացի կինոռեժիսոր Martin McDonagh-ը այլ կերպ է մտածել ու որոշել է իր տարբերակով պատմել պատերազմի ազդեցության, ընկերության ու մարդու էգոիզմի մասին։

The Banshees of Inisherin։

Արի մի քանի րոպեով տեղափոխվենք Իռլանդիա։

Colin Farrell-ի, Brendan Gleeson-ի ու Barry Keoghan-ի հետ մի քիչ պտտվենք կղզում։

1923 թվական։ Ինիշերին կղզի։ Իռլանդիայի արևմտյան ափ: Պատերազմ։

Հրաշալի տեսարաններ ունի ֆիլմը, հրաշալի կանաչ, հրաշալի քամի ու անձրևոտ մռայլ եղանակ։ Այստեղ քիչ մարդիկ են ապրում, համարյա Հայաստանի փոքր գյուղերի պես, որտեղ բոլորը ճանաչում են իրար։ Բայց բոլորից զատ միշտ էլ լինում այնպիսի հետաքրիր մարդիկ, որոնց կարելի է հետևել, ուսումնասիրել, սովորել ու զգալ։

Մեր այսօրվա ընկերները մի քանիսն են։ Պարզմիտ, բարեհոգի ֆերմեր Պոդրիկը, ով ապրում է չամուսնացած քրոջ հետ։ Քույրը սիրում է կարդալ ու զրուցել հետաքրիր թեմաներից, մի ոստիկան կա, ով մտավոր առողջական խնդիրներ ունեցող որդի ունի, ու դե Պոդրիկի լավագույն ընկեր՝ տարեց ջութակահար Կոլմը։

Մի անգամ Պոդրիկը ամենօրյա իր երթուղու համաձայն գնում է Կոլմի տուն, որ միասին գնանք փոքրիկ փաբ, ի դեպ փաբը հենց ֆիլմի նկարահանման համար են կառուցել ու քանի որ ռեժիսորը կառուցման թույլտվություն չի ունեցել, նկարահանումներից հետո այն քանդել են, որտեղ սովորականի պես կխմեն մի բան ու կզրուցեն։ Կոլմը հրաժարվում է խոսելուց, Պոդրիկի հետ որևէ տեղ գնալուց և առհասարկ նրա հետ որևէ կապ ունենալուց։ Դա արտահայտվում էր այսպես։ Կոլմը մեջքով նստել էր դեպի այն փոքրիկ լուսամուտը, որտեղից Պոդրիկը նրան փորձում էր կանչել դուրս։ Էմոցիաներ, որոնք ֆիլմը դիտելու ընթացքում ապրելու ես շատ մոտ։

Դե պատկերացրու՝ քո հարազատ մարդը քեզ հետ չի զրուցում, արհամարում է, շատ ուղիղ, բառ չի փոխանակում քեզ հետ։

-Ի՞նչ է եղել նրան, միթե՞ նա լուրջ է ասում ամենը, ինչ եմ արել ես, որտեղ եմ սայթաքել, ինչ անեմ, որ այդպես չլինի, հարցեր, որոնք անընդհատ պտտվում էին Պոդրիկի գլխում։

Սա ֆիլմ է տղամարդու մասին ում լքեց միակ ընկերը։ Սև հումորով այս ֆիլմը րոպե-րոպե վերածվում է դառը դրամայի, որը և ուզում ես անջատել ու, ասենք, մի քիչ Ֆրեյդ կարդալ, և ցանկությունից մեռնում ես, տեսնելու, թե լավ, բա վերջը պատճառը ի՞նչն էր, որ այդքան տարվա մտերիմ ընկերներից մեկը մի օր որոշեց մատը կտրել, եթե մյուս ընկերը որոշի շփման եզրեր գտնել։

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերով կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button