Ստարտափ Հայաստան

Քո «Զով» անկյունը Երևանից 30-35 կմ հեռավորության վրա է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Զով»-ի մասին պատմելիս Գարեգին Ալեքսյանյանի և Կարին Տորոմաջյանի աչքերը սկսում են փայլել։ Երևանի կենտրոնից մեկ ժամվա ճանապարհ է դեպքի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղ, որտեղ ամուսինները որոշել են մի զով տեղ ստեղծել իրենց ընկերների և Երևանի շոգից փախած մարդկանց համար։

7 տարի առաջ Կարինն ու Գարեգինը ապակենտրոնացման գաղափարով տարված որոշեցին մայրաքաղաքից մշտական տեղափոխվել՝ Երևանից 30-35 կմ հեռավորության վրա գտնվող Քարաշամբ գյուղ։

Ամուսինների տունը 60 քմ է, իսկ ընդհանուր տարածքը՝ 740։ Մնեակություն սիրելով հանդերձ, որոշումը կայացրին՝ ունենալ մի անկյուն, որը հիմքից կստեղծեն իրենց ոճով, տրամադրությամբ և բնավորությամբ։

Կարինն ասում է, որ «Զովը» չի ստեղծվել միայն գումար վաստակելու համար։ Դա արդարացում էր իրենց գյուղում ապրելու և կյանքն իմաստավորող ևս մեկ երանգ ավելացնելու համար։

7 տարի առաջ մշտական բնակության համար Քարաշամբ գյուղ տեղափոխված ամուսինները հեռավար են աշխատում։ Հարկ եղած դեպքում գալիս են մայրաքաղաք, Կարինը ջերմորեն պատմում էր, որ այսօր Հայաստանում կամաց-կամաց գործատուները հարմարվում են աշխատակցի հեռավար գործունեությանը, ի դեմս իր գործընկերների, իսկ Գարեգինն էլ կիսվում իր փորձով։

Ցուցադրել ավելի
Back to top button