Զարուհի Խլոյանի օրինակը
«Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող» սոցիալ-կրթական նախաձեռնության հիմնադիրը 17-ամյա Զարուհի Խլոյանն է: Սկզբում համավարակը, հետո պատերազմը խոչըդոտեցին ակտիվ գործունեությանը։ Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր ծրագրեր են իրականացնում։ Զարուհին պատմում է, որ այդ ամենի հիմքը դրվել է տարիներ առաջ, երբ 13 տարեկանում որոշեց գնալ համայնաքապետարան և խորհուրդ տալ ուշադրության կենտրոնում պահել վարդենիսցի երիտասարդներին, քանի որ նրանք մեծ պոտենցյալ ունեն և պետք է այն ճիշտ օգտագործել։
Այդ ամենին զուգահեռ Զարուհին սովորում է Վարդենիսի Բադեյան պետական քոլեջի՝ բանկային գործ բաժնում։ Որոշել է Ամերիկյան համալսարան ընդունվել, բիզնես բաժին։ Աշխատել է Uteach Armenia-ում սոց-մեդիա մարքեթինգի և Research-ի ոլորտում, բայց մի քանի ամիս է, ինչ չի աշխատում, ցանկանում է առաջիկա ծրագրերի վրա կենտրոնանալ։
Զարուհին նաև ՈՄԱ Վարդենիսի հիմնադիրն է: 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսը դարձել է սահմանամերձ և մարտական պատրաստվածություն բոլորը պետք ունենան, այդ էր պատճառը, որ Ֆեյսբուքում դրամահավաք նախաձեռնեց և հավաքված գումարով հրահանագիչները կարողացան վերապատրաստվել։
Տարբեր կազմակերպություններում կամավորական աշխատանք շատ է կատարել Զարուհին: Նրա խոսքով՝ ինքը հոգով սրտով կամավոր է․«Կամավորությունը տալիս է ամեն ինչ բացի գումարից, բայց տալիս է շատ հմտություններ գումար վաստակելու համար»: