Իմ օրինակը

Սևան Բալիկչյանի օրինակը

Արդեն երկու ամիս է, ինչ հոլանդահայ Սևան Բալիկչյանն ապրում է Հայաստանում։ Ժպիտով նկատում է՝ ճիշտ է արտաքինը հայկական չէ, հայերեն այնքան էլ լավ չի խոսում, բայց ներքուստ իրեն հայ է զգում։ Պատմում է, որ տարիներ առաջ հայրիկի հետ մեկ–երկու շաբաթով որպես զբոսաշրջիկ են եկել Հայաստան, շրջել տեսարժան վայրերով, բայց հիմա, երբ ապրում է այստեղ, զգացողություններն այլ են։

Սևանը սովորել է Ամստերդամում, մասնագիտացել բիզնեսի,  մարքեթինգի և միջազգային մենեջմենթի որոտում, 6 տարի աշխատել իր մասնագիտությամբ։

«Դեպի Հայք» ծրագրով երկու ամիս է, ինչ որպես կամավոր ներգրավված է «Գագարին» նախագծում։ Ասում է՝ շատ էր ցանկանում Հայաստան գալ և իր գիտելիքներն ու փորձը ծառայեցներ ի նպաստ հայրենիքի։

«Գագարին» նախագիծն ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների զարգացմանը։ Այն նպատակ ունի ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ։ Սևանը հաճախ է լինում մարզում, ասում է՝ Գագարինն ու մոտակա գյուղերը գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկաներ ունեն և մի քանի տարի անց այս համայնքները կարող են դառնալ զբոսաշրջային վայրեր։

Սևանին հայերեն խոսել հայրն է սովորեցրել, մտադիր է նաև գրել սովորել, հիմա միայն իր անունն է կարողանում գրել։ Մի քանի օրից կվերադառնան Հոլանդիա, բայց խոստանում է նոր գաղափարներով կրկին հետ գալ, գործով ու նվիրվածությամբ նպաստել երկրի զարգացմանը:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button