Իմ օրինակը

Արման Ստեփանյանի օրինակը

Արդեն մեկ տարի է, ինչ Պուշկին–Փարպեցի խաչմերուկի շենքերից մեկի պատին շշերի խցաններից պատրաստված Վիլիամ Սարոյանի դիմնակարն անտարբեր չի թողնում անցորդներին։ Արտ–օբյեկտի հեղինակ, միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը մոտ 4000 խցան է օգտագործել արվեստի գործը ստեղծելու համար։ Սարոյանի 113–ամյակին նվիրված խճանկարը բնապահպանական ձևաչափով Արմանի առաջին աշխատանքն է Երևանում։ Տարրաների ու շշերի խցանները, թե՛ ինքն է հավաքում, թե՛ ընկերներն ու անծանոթներն են տալիս։

Սարոյանական անկյուն ստեղծելու միտքն Արմանի մոտ 2018թվականին էր առաջացել։ Երեք տարի պահանջվեց այն իրականություն դարձնելու համար։ Ասում է՝ իր աշխատանքը չի ավարտվում ստեղծագործությունը պատկերելով, քանի որ ժամանակի ընթացում անհրաժեշտություն է առաջանում հին խցնանները նորերով փոխարինել։

Արմանը սովորել է ՀՊՃՀ, ասում է՝ այն  ինքնարտահայտման հիմք է հանդիսացել, քանի որ առաջին նախագիծը՝ 10800 սեղմակով պատարստված ամերիկացի հայտնի մոդելի դիմանակարը, առաջադրանք է եղել։ Մոտ տասը տարի առաջ ստեղծած արվեստի գործն իր տանն է պահում, բայց  եկող տարի մտադիր է ցուցահանդես կազմակերպել և իր կտավների կողքին այն ևս ներկայացնել։
Հաջորդ աշխատանքն Ազգային հերոս, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Գեղազնիկ Միքայելյանի՝ խցաներից պատրաստված դիմանակարն է Աշտարակի այն շենքի պատին, որտեղ նա ապրել է։ Արմանն ուրախ է, որ արվեստի միջոցով երիտասարդների մոտ հետաքրքրություն է առաջացնում մեծանուն հայերի նկատմամբ։

Լուսանկարը՝ Արմանի ֆեյսբուքյան էջից

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում է տեղադրված Արմանի մյուս հայտնի աշխատանքը՝ Դինոզավրի արձանը, որը խորհդանշում է տարածքում  ինտերնետ կապի բացակայությունը։ Արձանի  հիմքը բետոնից է,  կմաղքը՝ մետաղական։ Ասում է՝ այն պետք է շրջեր Հայաստանի մարզերով, բայց որոշեց դինոզավրին իր տեղում թողնել։ Մարդիկ օրվա զգալի հատվածն անցկացնում են սոցիալական ցանցերում, անգամ երբ բնության գրկում են։ Այս արձանը հորդորում է կտրվել վիրտուալ աշխարից և վայելել բնությունը։

Լուսանկարը՝ Արմանի ֆեյսբուքյան էջից

Շուտով Երևանի փողոցներից մեկում Արմանի ստրիտարտ  աշխատանքը կհայտնվի։ Թե ինչ է պատրաստվում պատկերել, չցանկացավ բացահայտել, բայց հարմար 3 պատ է առանձնացրել, սպասում է  քաղաքապետարանի վերջնական հաստատամանը, մյուս աշխատանքն էլ Արցախի Տեխնոդպրոցում է լինելու։ Արմանն ասում է՝ կարող ես ունենալ պատ, բայց չիմանալ, թե ինչ պատկերել և հակառակը՝ ունենալ էսքիզ, բայց ոչ համապատասխան վայր և որպեսզի ամեն ինչ համահուչ լինի պետք է ուսումնասիրել միջավայրն ու մարդկանց ցույց տալ, որ անգամ աղբ համարվող խցանը կարելի դարձնել արվեստի գործ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button