Իմ օրինակը

Հռիփսիմե Պետրոսյանի օրինակը

Շիրակի մարզի Կրաշեն գյուղից է մասնագիտությամբ բանասեր, սոցիալական ձեռնարկատեր, տրակտորիստ Հռիփսիմե Պետրոսյանը։ Նա ուրախությամբ  պատմում է, որ իր ակտիվությամբ կարողացել է համայնքի բնակիչների կյանքում դրական փոփոխություններ մտցնել և անգամ օրինակ ծառայել մյուսներին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու  գործում։ Տարբեր ծրագրերի միջոցով դրամաշնորհներ է ստացել՝ գյուղում կանգառ, Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ձեռք բերել և կոտրելով բոլոր կարծրատիպերը հենց ինքն էլ սկսել վարել այն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button