Ամեն ճանապարհ նոր պատմություն է, նոր հանդիպումներ ու բացահայտումներ։ Արթուր Զաքարե Հարությունն իր ճամփորդական ուղին սկսել է որպես միջազգային երիտասարդական ծրագրերի մասնակից։ Այդ ուղևորությունները նրան հնարավորություն տվեցին աշխարհը նորովի բացահայտել, ծանոթանալ նոր մշակույթների ու մարդկանց հետ, ձեռք բերել գիտելիք, հարուստ փորձ և միջազգային կապեր։

Այսօր նրա համար ճամփորդելը պարզապես հետաքրքրություն չէ, այլ տարերք ու ոգեշնչման աղբյուրը։ Նոր քաղաքներ տեսնելը, տեղական յուրահատուկ ուտեստներ փորձելը, լուսանկարելն ու հիշողություններ ստեղծելը, դարձել են նրա կյանքի անբաժան մասնիկը։



