Կյանքը ճանապարհին

«Կյանքը ճանապարհին»․ Արսեն Գասպարյան

Ճամփորդությունը ոչ միայն հորիզոններ ընդլայնելու միջոց է, այլ նաև ինքնաճանաչման ուղի։ Արսեն Գասպարյանի մանկության տարիների ամենամեծ երազանքն օդաչու դառնալն էր: Թեև կյանքը նրան այլ ճանապարհով տարավ, բայց նա գտավ երկնքին ու օդանավերին մոտ լինելու իր տարբերակը՝ սկսեց ճամփորդել։ Օդանավերը դարձան ոչ թե նպատակ, այլ ճանապարհ դեպի նոր երկրներ, մշակույթներ և բացահայտումներ։

Արսենը սովորել է ԵՊՏՀ համալասարանի ֆինանսների ֆակուլտետում, բայց դեռ չի աշխատել իր մասնագիտությամբ։ Նրա խոսքով՝ ճանապարհին հանդիպող դժվարությունները սովորեցնում են լինել ավելի ինքնուրույն, ճկուն և համարձակ։ Ճամփորդությունները նաև օգնել են նրան վերաիմաստավորել իր նպատակներն ու կյանքի առաջնահերթությունները։ Այսօր նա փորձում է ոգեշնչել նաև ուրիշներին՝ ցույց տալով, որ աշխարհը բացահայտելու համար երբեմն պետք է պարզապես հաղթահարել սեփական վախերը և առաջին քայլն անել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button