ԹատրON

ԹատրON | Առաջնախաղ «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» 

18 տարեկան Վիլյամ Սարոյանն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր՝ խաղողի այգիներում, բացահայտել էր Ֆրեզնոն։ Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոն՝ նա ճանապարհ է ընկնում Սան Ֆրանցիսկո, որտեղ նրան նոր աշխատանքներ էին սպասվում՝ հեռագրատան ծառայող, ապասպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր և այլն։ Սակայն ոչ մի աշխատանք նրա սրտով չէր։ Շատ չանցած, նա գրում է իր առաջին ստեղծագործությունն ու  մուտք գործում գրական աշխարհ։ 

Վիլյամ Սարոյանը բերեց գրականության նոր տեսակ, դինամիկ ու կենսունակ։ Նա հավատում էր իր ստեղծած կերպարների լիարժեք լինելուն, նրանց ուժին։ Հարցազրույցներից մեկում ասել է՝ «Ես ինձ խենթի տեղ էի դրել։ Համաձայնեցի լինել  մի յուրահատուկ կերպար գրական աշխարհում, բարձր ու բացահայտ խոսող, խանդավառ և եռանդուն, ինքնավստահ, ամբարտավան»։ Նա այն հեղինակներից է, որի ոչ միայն թատերգությունները, այլև մյուս ստեղծագործությունները, մշտապես բեմադրվում են հայ թատրոնում։ Օրեր առաջ, Թատրոն տանիքում  առաջնախաղ էր. Մհեր Զաքարյանը բեմադրել էր «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ներկայացումը։

«Մայրիկ, ես քեզ սիրում եմ»

Մհեր Զաքարյանի երկրորդ աշխատանքն է այս թատրոնում։ Նա ապրում է Ռուսաստանում, բայց հաճախ է գալիս Հայաստան և այդ ընթացքում հասցնում է բեմադրություն անել։ Այս անգամ անդրադարձել է Վիլյամ Սարոյանին։ 
Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» և «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունները գրողը նվիրել է իր երեխաներին՝ առաջինը դստերը՝ Լյուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին:  «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը կարող ենք համարել հենց Սարոյանի ու նրա որդի զրույցների հավաքածուն, իսկ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը Սարոյանի կնոջ՝ Քերոլի և նրանց դստեր՝ Լյուսիի հարաբերություններն ու զրույցները։ Թատրոն տանիքի ներ բեմադրության մեջ, ռեժիսորը միահյուսել է այս պատմությունը։

«Մայրիկ, ես քեզ սիրում եմ»

Գրքում մայրիկի անունն այդպես էլ չի նշվում։ Սարոյանը նրան ներկայացնում է որպես աղջիկ մայրիկ, որով գուցե ուզում է շեշտել կնոջ՝ երիտասարդ մայր լինելու փաստը, միևնույն ժամանակ ցույց տալով՝ նա մնացել է նույն աղջնակը։ Երիտասարդ կնոջը մարմնավորում է դերասանուհի Ռոզի Ավետիսովան։ 

«Մայրիկ, ես քեզ սիրում եմ»


ԹատրON-ի տանիքում երեկոները միշտ առանձնահատուկ ջերմ են․ մթնոլորտը լրացնում են գինին, կենդանի երաժշտությունը։ «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ներկայացումը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով, և միաժամանակ նվիրել ձեզ հաճելի ու անմոռանալի երեկո։




Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button