ԹատրON

ԹատրON | «Արտավազդ» մրցանակաբաշխություն

Հույզեր, արցունքներ, հիասթափություններ, երջանկություն, ափսոսանք, հետաքրքիր պատմություններ և չդադարող ծափեր. մարտի 27-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված  ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հիշատակին։

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն

«Լավագույն տղամարդ դերակատար»— Նարեկ Բաղդասարյան՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ)։

«Լավագույն կին դերակատար»— Տաթև Ղազարյան՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնի «Միզերի» (Էննի)։

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»— Վյաչեսլավ Շամիրյան, Ռուսական թատրոն, «Բալենու այգին» (Ֆիրս):

«Երկրորդ պլանի լավագույն կինդերակատար»— Լիլիա Մուկուչյան, Ռուսական թատրոն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն

«Լավագույն սցենոգրաֆիա»— Գարեգին Եվանգուլյան, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թատրոն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թատրոն:

«Լավագույն զգեստների նկարիչ»— Թամարա Բարոյան, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն, «Խատուտիկի գինի»:

«Լավագույն լուսային նկարիչ»— Արամ Աղաջանյան, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն, «Լարովի նարինջ»:

«Լավագույն երաժշտության հեղինակ»— Նարեկ Կոսմոս, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թատրոնի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն թատերախոսական»— Նաիրա Շահվալադյան, «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանք:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն

«Լավագույն երիտասարդ դերասան»— Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»— Անահիտ Վասիլյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»— Նարե Մարտիրոսյանը, Վանաձորի Հ․Աբելյանի անվ․ դրամ․թատրոն, «Կույրերը»:

«Լավագույն մանկական ներկայացում»— Հ.Պարոնյանի անվ. թատրոն, «Կոշկավոր կատուն», բեմ․՝ Սամսոն Մովսեսյան և Մնջախաղի թատրոն, «Ալիսի երազում», բեմ․՝ Մերի Կիրակոսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում»— «Բովանդակություն»-ը, բեմ․՝ Գոռ Մարգարյան:

«Լավագույն կամերային ներկայացում»— «Կեղծ նոտա», բեմ․՝ Լևոն Ուզունյան:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն

«Լավագույն ռեժիսուրա»— Գոռ Մարգարյանը, «Միզերի», Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ թատրոնի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն ներկայացում»— «Ռոմեո և Ջուլիետ», Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button