Խոշոր պլան

Խոշոր պլան․ Տարածքային կայուն զարգացում Լոռու և Տավուշի մարզերում

Այս թողարկման ընթացքում զրուցում ենք «ԵՄ տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին, որն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ
համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Համանման ծրագիր իրականացվում է նաև Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է տարածքային կայուն զարգացմանն ու գյուղական համայնքների կենսամակարդակի բարելավմանը միտված ԵՄ LEADER մեթոդաբանության տեղայնացումը՝ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորման և զարգացման միջոցով։

Մեր հյուրերն են «ԵՄ տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը և «Տաշիր+» ՏԱԽ-ի գործադիր տնօրեն Հայարփի Կիրակոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button