Խոշոր պլան

«Խոշոր պլան». Գիրքը՝ մեզ ընկեր

Ժամանակակից աշխարհում, երբ կան բազմաթիվ հետաքրքրություններ, գիրք ընթերցելը շարունակում է կարևոր զբաղմունք մնալ: Փետրվարը «գրքառատ» ամիս է. փետրվարի 14-ին աշխարհը նշեց Գիրք նվիրելու միջազգային օրը, իսկ Հայաստանում մենք ունենք մեր սեփական տոնը: Փետրվարի 19-ին ընդառաջ գիրք հրատարակելու բիզնեսի, ժամանակակից բեսթսելլերների և թարգմանությունների, NewMag Winter Fest 2023 փառատոնի մասին զրուցել ենք «Նյումեգ» հրատարակչության Ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանի  և «Նյումեգ» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանի հետ: 

Փետրվարի 18-ին կայանալիք Newmag Winter Fest-ի հիմնական նպատակն է խրախուսել ընթերցանությունը, խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Երեք տարբեր լոկացիաներում տեղի են ունենալու գրական տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ և հանդիպումներ։

Ցուցադրել ավելի
Back to top button