Խոշոր պլան

«Խոշոր պլան»․ Վաղարշապատում կանցկացվի «ԴեմԱռԴեմ 2026» մարզային ֆորումը

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ը կազմակերպում է «ԴեմԱռԴեմ․ սերունդների երկխոսություն» մարզային ամենամյա ֆորումը, որը տեղի կունենա մարտի 28-ին Վաղարշապատի մշակույթի պալատում։
Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք կներկայացնեն իրենց փորձառությունը և ոգևորիչ պատմությունները։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատում են պրոֆեսիոնալ մենթոր, որն օգնում է երեխաներին պատրաստել գրագետ և տպավորիչ ելույթ։ Միջոցառմանը ներկա են լինելու ինչպես պատանիներ և երիտասարդներ բոլոր մարզերից, այնպես էլ շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։

«ԴեմԱռԴեմ 2026»-ի օրակարգը հագեցած է տարաբնույթ ձևաչափերով. ողջ օրվա ընթացքում կգործի պատանիների ստեղծած և կառավարվող նախագծերի ցուցադրություն, կանցկացվի թեմատիկ պանելային քննարկում, ինչպես նաև մրցույթներ ու անակնկալներ: Ֆորումը կամփոփվի տոնական համերգով, որը կդառնա սերունդների երկխոսության օրվա գեղեցիկ ավարտը:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button