Խոշոր պլան

«Խոշոր պլան». ԱԺ-ում պրակտիկա անցնելու և աշխատելու հնարավորություն՝ երիտասարդների համար

Միջազգային հարաբերություների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) և Ազգային ժողովը բակալավրի աստիճան ունեցող երիտասարդներին առաջարկում ենք մասնակցել խորհրդարանական պրակտիկայի ծրագրին։ Ընտրված 20 պրակտիկանտները կաշխատեն ԱԺ պատգամավորների, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի վարչությունների հետ։

Պրակտիկայի ծրագիրը մեկնարկելու է Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանում։ Ծրագրի տասը ամիսների ընթացքում պրակտիկանտները մոտիկից կծանոթանան օրենսդրական գործընթացներին, քաղաքացիների հետ աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը և կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործընթացներին՝ անմիջապես աշխատելով խորհրդարանականների և ԱԺ աշխատակազմի հետ։ Հայտադիմումներն ընդունվում են մինչև հունվարի 22-ը` այստեղ:

Թեմայի մասին զրուցել ենք ծրագրի համակարգող Վահե Իգիթյանի և շրջանավարտներ Վարդան Լաբլաջյանի ու Աննա Հովակիմյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button