Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն այս տարի կստանա ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։ Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ 15 տարի առաջ «Synopsys»-ի սկսած նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը նպաստելուն:«Այս մրցանակը նաև բիզնեսի և պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբ դիրքավորելուն։ Եվ ամենակարևորը՝ այն նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը։ Այս տարի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է 16-րդ դափնեկրին: Այցելությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-16-ը։




