IT շաբաթ

IT շաբաթ․ «Հաւք 2021» մրցույթը՝ Լեռնապատի ԱԹՍ օդանավակայանում

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանի տարածքում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սեպտեմբերի 18-ին այնտեղ կանցկացվի «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից։ Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։  
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգում՝ դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Թիմերից 16-ը դպրոցական են, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ մասնագիտական։

Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 100 մետր է։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button