IT շաբաթ

IT շաբաթ․ «Ներուժ 6.0» ստարտափների դրամաշնորհային ծրագրի դիմումները կընդունվեն մինչև մայիսի 30–ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագիրը դիմումներ կշարունակի ընդունել մինչև մայիսի 30-ը։ Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ արդեն 6-րդ անգամ է ծրագիրն իրականացվում։ Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգում են հնարավորություն տալով սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մասնագիտական հայրենադարձությանը, Հայաստան ներմուծել տեխնոլոգիական նոր սրտարտափ էկոհամակարգեր, այսպիսով որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա։ Կարող են ներկայացվել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայ է: Կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը և նախքան ծրագրին դիմելը կազմավորված թիմ ունենալը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button