ԹատրON | «Իմ նոր տարի». Հայաստանի երգի պետական թատրոն
Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի, ու հենց դրա համար որոշեցի ԹատրON-ի տոնական եթերում պատմել տարիներ շարունակ որակ և ճաշակ թելադրող Հայաստանի Երգի պետական թատրոնի «Իմ նոր տարի» երաժշտական ամանորյա ներկայացման մասին։ Եկեք միասին վայելենք հայտնի և սիրված երգերն ու տեսնենք՝ իրենք ինչ հեքիաթ են պատմում մեզ ու փոքրերին։
Այս օրերին թատրոններում խաղում են միայն ամանորյա ներկայացումներ, այնպես որ ընտրությունը մեծ է։ Բայց, շատ կարևոր է ընտրել այնպիսի ներկայացումներ, որտեղ ոչ միայն հայտնվում են հայտնի մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներն ու փորձում են ուրախացնել, այլև սովորեցնում են երազել ու հավատալ, լսել որակյալ երաժշտություն, դիտել բարձրաճաշակ ներկայացում։
Այս մեծ պատմության մեջ ես մանր հատիկ եմ, բայց ես իմ տեղում եմ ու ես երջանիկ եմ,- ասում էր երգահան, կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Արթուր Գրգորյանը։ Եկեք 2024 թվականին մենք էլ լինենք այնտեղ, որտեղ ուզում ենք, որի մասին երազել ենք ու փորձենք իսկապես երջանիկ լինել։ «Իմ Նոր տարի» մանկական, ինտերակտիվ և ամենապայծառ ներկայացման հերոսները սպասում են ձեզ ամեն օր՝ Երգի պետական թատրոնում։